Արցախի շուրջ օղակը սեղմվում է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեք ամիս շրջափակված Արցախի շուրջ օղակը սեղմվում է․ հումանիտար ճգնաժամի խորանալուն զուգընթաց, անվտանգային սպառնալիքները սրվել են։ Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հակառակորդը մեծաթիվ ուժեր է կուտակել Մարտակերտում, Շուշիում, Կաշենի հանքին սահմանակից տարածքում՝ այդպիսով փորձելով հոգեբանական ճնշումներ գործադրել արցախցիների նկատմամբ և մղել Արցախի իշխանություններին՝ համաձայնելու ադրբեջանական իշխանությունների՝ Ադրբեջանի հետ վերաինտեգրման պահանջին։
Երեկ էլ Ալիևի աշխատակազմից առաջարկեցին նման օրակարգով հանդիպում ունենալ Բաքվում, սակայն ուշագրավ է, որ մինչև երեկո պաշտոնական Ստեփանակերտը չէր արձագանքել այդ առաջարկին, նախագահի մամուլի ծառայությունն էլ անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը, որպեսզի ճշտեինք Արցախի իշխանությունների դիրքորոշումը»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Էս ի՞նչ ա կատարվում. ո՞ւմ վստահեմ». բողոքող կնոջը թույլ չտվեցին մոտենալ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
3413:30
«Երբ իմ եղբայրը Շուշիի մատույցներում կռվում էր, ո՞ւր էր Սեյրան Օհանյանը»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
3813:24
«Ի՞նչ իրավունքով եք մեղադրում Ծառուկյանի, Կարապետյանի, Քոչարյանի տղաներին, երբ դուք չեք ծառայել». երեխան՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
5913:00
«Մարդ չգիտի՝ խնդա, թե լա»․ Լիզա Ճաղարյան
5812:48
«Թութ նվեր ստացանք». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5712:36
ՊՍԺ-ի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգություններ են սկսվել
9711:10
«Ինչո՞ւ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից ՀՀ քաղաքացիները համատարած չեն գալիս ընտրելու»․ Հովհաննես Իշխանյան
7710:24
Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
8408:54