Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Պարզաբանեք, թե ի՞նչ հիմքերով է որոշ մարդկանց մուտքը Հայաստան արգելված»․ «Սպուտնիկ»-ի լրագրողը՝ վարչապետին

«Պարզաբանեք, թե ի՞նչ հիմքերով է որոշ մարդկանց մուտքը Հայաստան արգելված»․ «Սպուտնիկ»-ի լրագրողը՝ վարչապետին
214
Երեքշաբթի, 14 մարտի, 2023 թ., 15:54

«Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրողի՝ ՀՀ վարչապետին ուղղված հարցը վերաբերում էր Կոնստանտին Զատուլինի, Արամ Գաբրիելյանովի, Մարգարիտա Սիմոնյանի՝ ՀՀ մուտքի արգելքին: Նա խնդրում էր պարզաբանել՝ ի՞նչ հիմքերով է արգելված: «Գործառույթը նկարագրված է ՀՀ օրենսդրությամբ. ՀՀ-ում կան պետական մարմիններ, որոնք լիազորված են կայացնել համապատասխան որոշումներ: Եթե ավելի գլոբալ՝ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է ու իրավունք ունի ակնկալել հարգանք իր նկատմամբ և իր գործիքակազմը կիրառել՝ իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար»,- արձագանքեց Փաշինյանը: