«Այսինքն՝ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներն էի՞ն ստում»․ հարց՝ Փաշինյանին
![]() 240 Երեքշաբթի, 14 մարտի, 2023 թ., 16:18 «2021-ի նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանը հրապարակեց ձայնագրություն, որտեղ Դուք ասում էիք՝ ՌԴ նախագահի, Նազարբաևի ու Լուկաշենկոյի հետ զրույցներում այդ երկրների ղեկավարները Ձեզ հավաստիացրել են, մեջբերում եմ, Ադրբեջանի նախագահ Ալիևը հասկանում է, որ ԼՂ-ն երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու: Դուք բանակցեցիք սեփական կետից, ինչպե՞ս բանակցեցիք, որ տապալվեց Ձեզ փոխանցված այդ իրավիճակը»,- ասուլիսի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց լրագրողը: Փաշինյանն ասաց, որ ամբողջական պատասխան ունենալու համար, ճիշտ կլիներ՝ շարունակությունը նշել: «Այնուհանդերձ, Ձեզ փոխանցվել էր չէ՞ իրավիճակ, որ Ալիևն ընդունել էր, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում»,- հարցրեց լրագրողը: «Լուրջ ե՞ք հարցնում, իրո՞ք»,- արձագանքեց Փաշինյանը: «Այսինքն՝ այդ երկրների ղեկավարնե՞րն էին ստում Ձեզ»,- նշեց լրագրողը: «Դուք մտածում եք՝ կարգավորումները պետք է բանավոր հայտարարությունների հիման վրա լինե՞ն... Ես եկել, կարդացել եմ բանակցային էն թուղթը, որը սեղանին դրված է եղել, հակառակն եմ էնտեղ տեսել»,- հայտարարեց Փաշինյանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
