Արթուր Թովմասյանը խոսել է Արցախի ներկայացուցիչներին Բաքու հրավիրելու հարցի մասին

Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեր առանցքային նպատակներից է, և շատ կարևոր է, որ այդ մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ հստակ ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, և ավելացրել, որ այդ երկու նպատակները միավորվում են մեր ժողովրդի գլխավոր նպատակի՝ ինքնորոշման իրավունքի իրացման ու դրա լրիվ ճանաչման մեջ:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ բարդ ժամանակներ ենք ապրում, և գործընթացները, որոնք ընթանում են մեր տարածաշրջանում, կարող են ցանկացած պահի ռազմական նոր ագրեսիաների ու անկանխատեսելի հետևանքների պատճառ դառնալ: Սակայն դրանցից խուսափելու համար մենք չենք կարող մեր կենսական շահերը անտեսել: Այդ իմաստով շատ կարևոր էր նաև ՀՀ վարչապետի այն միտքը, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները պաշտոնական Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում չեն պատրաստվում Արցախի նկատմամբ էթնիկ զտում կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ Ադրբեջանին»,- ասել է Թովմասյանը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը ևս պետք է այս հարցում շատ հստակ ու կոշտ դիրքորոշում ստանձնի:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կանադան գումար կհատկացնի Ուկրաինայի համար հրթիռներ ձեռք բերելու նպատակով
318:19
««Նիսյա» թե «նաղդ»՝ սա քաղաքական կոռուպցիա է»․ Սուրեն Սուրենյանց
1918:06
«Հայկ Սարգսյանին, ամենայն հավանականությամբ, շուտով կկալանավորեն»․ Հայկ Մարտիրոսյան
4917:48
«Գուցե անհրաժեշտ է մի քանի վագոն իրավապահ էլ գործուղել «Վիվառո»-ի գարաժ»․ Արեգ Սավգուլյան
5517:30
«Հայաստանի քաղաքական դաշտը վերաձևավորվում է»․ Վահան Բաբայան
5917:00
«Երբ ուզենք՝ մարդկանց կհանենք փողոց, բայց հանենք, որ ի՞նչ անենք». Սամվել Կարապետյան
5616:36
«Եթե իշխանություն լինեինք, արագ հետ կբերեինք գերիներին». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5616:30
«Փաշինյանն ուժեղ ֆոկուսնիկ ա, կարող ա մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5916:24