«Սոցիալապես անապահով ընտանիքներին չեն վերադարձվել ավել մուծած գումարները». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշմամբ 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար խմելու ջրի սակագինը եղել է անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ: Տավուշի մարզի սոցիալապես անապահով բաժանորդները ինձ բողոքել են, որ 2022 թվականին խմելու ջրի մեկ խորանարդ մետրի համար իրենք վճարել են 200,47 դրամի չափով, վերահաշվարկներ չեն կատարվել, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից իրենց չեն վերադարձրել ավել մուծած գումարները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները, սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը մնացել է անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,42 դրամ: Սոցիալապես անապահով ընտանիքները մտահգություն ունեն, որ այս տարի ևս՝ 2023-ին, իրենք ստիպված կլինեն խմելու ջրի համար վճարել չզեղչված սակագնով՝ 208,42 դրամով»։

«Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով կաշառք է տրվել ամերիկյան օլիգարխիատին»․ Արթուր Դանիելյան
10601:06
ԱՄՆ-ն Պուտինին հրավիրել է G20 գագաթնաժողովին. Կրեմլը պատասխանել է
18400:43
Ծորակներից կեղտաջուր է հոսում նաև Օտյան փողոցում (տեսանյութ)
11400:30
Ջուր չի լինի նաև Արաբկիրի, Քանաքեռ Զեյթունի, Կոտայքի բազմաթիվ հասցեներում
13400:12
«Վեոլիա Ջուր»-ը պնդում է՝ ջրի որակի խնդիրներ չկան
91Երեկ, 23:53
«Պահանջում ենք դադարեցնել քրեական հետապնդումը և վերացնել Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը»․ Արա Զոհրաբյան
170Երեկ, 23:12
«Կարո՞ղ է վերջապես զբաղվեք անշարժ գույքի շուկայի վերահսկմամբ». Մարիամ Աբրահամյան
98Երեկ, 23:00
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում․ 17 ժամ ջուր չի լինի
132Երեկ, 22:30