Թագավոր Սալմանը Ռաիսիին հրավիրել է Էր Ռիադ

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին հրավիրել է այցելել Էր Ռիադ։ Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին, փոխանցում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի միապետը, «ողջունելով երկու եղբայրական երկրների համաձայնությունը (դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ)», Ռաիսիին ուղղված նամակում հրավիրել է նրան պաշտոնական այցով Էր Ռիադ և կոչ արել ամրապնդել տնտեսական և տարածաշրջանային համագործակցությունը»։
Ջամշիդիի խոսքով՝ Իրանի նախագահն ընդունել է թագավորի հրավերը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան Իրանից ակնկալում է կատարել Էր Ռիադի հետ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Չինաստանի միջնորդությամբ։ Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի քաղաքական գործիչները կարծում են, որ Պեկինը լծակներ ունի Թեհրանի վրա ճնշում գործադրելու և նրան ստիպելու հետևելու պայմանավորվածություններին։

«ԱՄՆ-ն կարող է իր ռազմաբազաները տեղափոխել Քուվեյթից և Սաուդյան Արաբիայից»․ #WSJ
2313:35
«ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»․ Մագդալենա Գրոնո
4513:21
«Չեմ հիշում, որ 2003թ. գործող իշխանությունը հանդես գար Կարեն Դեմիրճյանին կամ Արտաշես Գեղամյանին բոմժ սարքելու, նստացնելու մոլուցքով». Վահե Սարգսյան
2313:18
«Պարոն Խաչատուրյանը հանդիսանում է սույն գործով որպես 3-րդ անձ ներգրավված ՀԿԿ-ի՝ պաշտոնաթող նախագահի եղբայրը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4613:06
«Սեդա Սաֆարյանի մասնակցությունն անհնարին է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5012:42
«ՀՀ վարչապետի պաշտոնը բաժին հասավ Ադրբեջանին, ԱԺ նախագահինը՝ Թուրքիային»․ Էդգար Ղազարյան
5212:36
«Գործի քննությունն իրականացվում է ոչ թե ՍԴ կողմից, այլ ՍԴ կրճատված կազմի կողմից»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
5112:24
«Սեդա Սաֆարյանը վրեն շալ ա գցե՞լ». Միհրան Պողոսյան (լուսանկար)
5912:18