«Հիշեմ մի դրվագ». Նաիրի Հոխիկյան
![]() 401 Երեքշաբթի, 21 մարտի, 2023 թ., 00:36 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Քանի որ մեր հանրության ուշադրության կենտրոնում այս օրերին նաև Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի անօրինական նշանակումն է, հիշեմ մի դրվագ։ 2003 թվականի գարնանը Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի դպրոցական օլիմպիադայում հասել էի հանրապետական փուլ ու Էջմիածնում մասնակցում էի գլխավոր քննությանը։ Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում նստած էին հարյուրավոր աշակերտներ, իսկ քննական հանձնաժողովի նախագահը Դավիթ Գյուրջինյանն էր։ Մտավ ներս, ճշտեց, թե մասնակիցներից ով ինչպիսի միավորներով է հասել հանրապետական փուլ, ապա դիմեց աշակերտներիս ու ասաց, որ եթե հաջողության չհասնենք, չտխրենք, այդպես էլ է պատահում։ Քննության արդյունքներով ամենաբարձր միավորներով առաջին տեղում էր Դավիթ Գյուրջինյանի դուստրը։ Տարիներ անց հեռուստաընկերություն հյուր եկած Գյուրջինյանին հիշեցրի այդ պատմությունը, ժպտաց խորհրդավոր ու գնաց։ Ասաց, արդար է ամեն ինչ։ Այսպիսի մարդիկ բոլոր իշխանությունների ժամանակ իրենց հարմար մարմնի ձևը գտնում են»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
