«5-րդ շարասյան գլխին կար 6-րդ շարասյուն, որն այդ ամենը խրախուսում էր». Սեյրան Օհանյան

«Եթե կար 5-րդ շարասյուն և դու տեսնում էիր՝ ինչպես է հակառակորդն առաջխաղացում ապրում, ինչու էիր դու ամբողջ առաջխաղացման ճանապարհին ընկած հատվածներում խրախուսում զինծառայողներին, գեներալական կոչումներ տալիս և այլն: Այսինքն դու այդ ամենը տեսել ես ու միտումնավոր ես արել, կամ չես պատկերացնում, թե ինչ է նշանակում ռազմաքաղաքական իրավիճակ և ինչ է նշանակում ռազմական կառավարում: Այդ անօրինականությունների, խուճապի, փախուստի հիմնական պատասխանատուն իշխանություններն են: Նաև կա դատական համակարգը, որը մատը մատին չի տվել: Խաղաղ պայմաններում նրանք բոլորը կտրիճ են կտրել, իսկ պատերազմական պայմաններում մատը մատին չեն խփել օրինականությունը պաշտպանելու մարտի դաշտում ու թիկունքում:
Այսօր իրավիճակի ամբողջ մեղքը բարդում են բանակի վրա, այն էլ մարտավարական և ցածր օղակների վրա՝ ասելով՝ 5-րդ շարասյուն կա: Եթե այդ ամենը խրախուսվում է, ո՞վ է 5-րդ շարասյունը, 5-րդ շարասյան գլխին կար 6-րդ շարասյուն, որն այդ ամենը խրախուսում էր»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան
Օհանյանը:

«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
7010:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
15109:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
7208:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
12100:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
110Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
105Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
168Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
85Երեկ, 21:48