Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում
![]() 178 Չորեքշաբթի, 22 մարտի, 2023 թ., 18:48 Վրաստանի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում «Պաշտպանության օրենսգրքի» քննարկման ժամանակ վիճաբանություն և բախում է տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորների միջև։ Սկզբում իրավիճակը լարվել է ընդդիմադիր պատգամավոր Տարիել Նակաիձեի և իշխող կուսակցության շարքերը լքած ու հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման անդամ Սոզար Սուբարիի միջև, որից հետո միջադեպին խառնվել են նաև այլ պատգամավորներ։ Իրավիճակն այնքան է սրվել, որ նախ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Վիկտոր Ջափարիձեն խորհրդարանի սեղանին տեղադրված խոսափողով հարվածել է Նակաիձեին, իսկ հետո մեկ այլ իշխանական պատգամավոր Լևան Մգալոբլիշվիլին ևս խոսափողը նետել է նույն ընդդիմադիր պատգամավորի ուղղությամբ։ Բանավոր առերեսումը շարունակվել է մի քանի րոպե։ Ըստ առկա տեղեկությունների, «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավորները հակառակ կողմում նստած ընդդիմադիր գործընկերներին «գործակալներ» են անվանել, ինչն էլ իրավիճակի սրման պատճառ է դարձել։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
