Նարեկ Սամսոնյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի դստեր մասին արած հայտարարությունը
![]() 362 Հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ., 20:30 «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հերքել է 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի դստեր մասին արած հայտարարությունը: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում․ «Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք փաշինյան ընտանիքն իր ողջ կազմով իմ դեմ տարբեր դատական հայցեր է ներկայացրել (անչափ շնորհակալ եմ) և դրանցից մեկն առնչվում էր իրենց անչափահաս դստերը: Աննան ու նիկոլը՝ առանց ամաչելու, առանց վատ զգալու իրենց անչափահաս դստերը որպես վահան օգտագործել են իրենց քաղաքական հակառակորդի դեմ: Այս գործի պատճառով հետապնդումների ենթարկվեց և աշխատանքից հեռացվեց դատավոր Զարուհի Նախշքարյանը, քանի որ նա ընդդեմ փաշինյանների վճիռ էր կայացրել: Դատավոր Նախշքարյանին հեռացնելուց հետո փաշինյանների ընտանիքը գտավ իրենց հլու հնազանդ դատավոր և ստացավ իրենց ուզած վճիռը: Քանի որ չենք ցանկանում հերթական դատավորի հետապնդման առիթ դառնալ, իսկ քաղաքական հակառակորդի աղջիկ երեխայի հետ կռիվը անպատվաբեր է մեզ համար, ուստի որոշել ենք չբողոքարկել վճիռն ու հրապարակել դատարանի կողմից պարտադրված, ինչն էլ կանեմ գրառմանս վերջին հատվածում: Այսօր նաև 78.000 դրամի փոխհատուցում պետք է տայի նիկոլ և աննա փաշինյաններին, բայց առավոտից մինչ այս պահը նիկոլն ու աննան իրանց հաշվեհամարը չեն ուղարկել և առիթից օգտվելով նորից հիշեցնում եմ նիկոլին իր հաշվեհամարը փաստաբանի միջոցով մեզ տրամադրելու մասին: Դատարանի կողմից պարտադրված տեքստը՝ ստորև՝ «Ես՝ Նարեկ Սամսոնյանս, հրապարակային հերքում եմ իմˋ 26/01/2020թ-ին, երեկոյան ժամը 8:15 րոպեին կատարված հետևյալ՝ «Ուրեմն «գրիչի գնից ապշած» Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր՝ վարչապետ դառնալուց հետո շատ շատ ա հավանել սև իկռան: (...) երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում: Տենց 2019-ի դեկտեմբերի սկզբին հերթական 3.000 դոլարանոց ուտելիքն են առնում ու ամսվա վերջում երեխեն էդ մի կիլոյի գլուխը կերած ա լինում: (...) Նա մարդ ա, որի երեխեն կիլոն 3000 դոլարի սև իկռայա ուտում ամիսը 2 կիլոյի չափ ու ինքն «ապշում» ա 500$-ից» արտահայտությունները, դրանք չեն համապատասխանում իրականությանը»»,- գրել է Սամսոնյանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
