Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Պատերազմի վտանգը կտրուկ նվազելու է, եթե...». Արման Աբովյան

«Պատերազմի վտանգը կտրուկ նվազելու է, եթե...». Արման Աբովյան
492
Կիրակի, 26 մարտի, 2023 թ., 00:06

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Չի կարելի մարդկանց խաբել՝ ասելով, որ ամեն ինչ լավ է։
Չի կարելի մարդկանց վախեցնել՝ ասելով, որ «հեսա-հեսա» պատերազմ կսկսվի։
Չի կարելի մարդկանց սին հույսեր տալ՝ ասելով, որ կարելի է թուրք-ադրբեջանական մարդասպանների հետ այս պահին «խաղաղության» հասնել։
Չի կարելի, պարզապես չի կարելի ստել։
Պետք է ընդամենը ընդունել երկու հանգամանք։
1-Թուրք-ադրբեջանական ոհմակը տրամադրված է մինչև վերջ սեղմել Արցախին և Հայաստանին։
2-Եթե դադարենք ինքներս մեզ համոզել, որ անճար ենք, թույլ ենք, անզոր ենք և իբր մեր տեղը ամեն ինչ արդեն որոշված է և ընդհակառակը՝ ներքուստ պատրաստ լինենք կատաղի դիմադրելու, ապա հավատացնում եմ ձեզ՝ պատերազմի վտանգը կտրուկ նվազելու է:
Իսկ Հայաստանի իշխանության քայլերը և թուրք-ադրբեջանական ոհմակի հետ հարաբերվելու փիլիսոփայությունը վտանգները չեզոքացնելու տեղը ընդհակառակը՝ ամեն օր գեներացնում է նոր ռիսկեր և ավելացնում է վտանգները։
Թուրքը չի խփի միայն մեկ դեպքում, եթե համոզված լինի, որ կստանա կատաղի հակահարված՝ առանց հակահայկական «խաղաղասիրական» հիմարությունների»:

Աղբյուրը`   Արման Աբովյան