Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Սաակաշվիլին Օսլոյում մրցանակի է արժանացել

Սաակաշվիլին Օսլոյում մրցանակի է արժանացել
185
Երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ., 17:48

Վրաստանի՝ ազատազրկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արժանացել է Նորվեգիայի Պահպանողական կուսակցության համահիմնադիր Սջուր Լինդբրեկկեի մրցանակին։

Մրցանակաբաշխությանը ներկա են եղել նախկին նախագահի մայրը՝ Գյուլի Ալասանիան, և որդին՝ Նիկոլոզ Սաակաշվիլին։

Սաակաշվիլին այդ մրցանակին արժանացել է մարդու իրավունքներին, քաղաքական և տնտեսական ազատություններին և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը նպաստելու համար։

«Ինձ համար մեծ պատիվ է մրցանակ ստանալ մարդու իրավունքների և ժողովրդավարության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրի կողմից»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ում։