Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Արցախն էքսկլա՞վ եք ընդունում»․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Արցախն էքսկլա՞վ եք ընդունում»․ Րաֆֆի Հովհաննիսյան
196
Շաբաթ, 01 ապրիլի, 2023 թ., 16:48

Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը factor.am-ին

-Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնությամբ՝ երկու երկրների սահմանապահները պետք է տեղակայվեին սահմանի երկայնքով երկու կողմերում, սակայն ի հայտ են եկել քարտեզների հետ կապված տարընթերցումներ, և ադրբեջանցիները 100-300 մետր առաջ են տեղակայվել։ Երեկ էլ Ադրբեջանը փակել էր Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Ինչո՞ւ որևէ կերպ չեն հանդարտվում ՀՀ-ի և Արցախի շուրջ անվտանգային այս ռիսկերը, ճգնաժամը։

-Մենք չունենք գործող գլխավոր հրամանատար։ Ադրբեջանը Հայաստանի ազգային ծրագրի և ղեկավարության բացակայության հանգամանքներում աստիճանաբար իրացնում է իր ծրագիրը, իր ռազմավարությունը և շարունակում է իր նախահարձակ բռնազավթիչ քաղաքականությունը։ Հերթական անգամ Ադրբեջանը մտել է ՀՀ ինքնիշխան տարածք և, ցավոք, ՀՀ գործող ղեկավարի բառապաշարը մտել է նաև մեր պետական մարմիններ, նաև դրսևորվում է ԱԱԾ հայտարարության մեջ, կարծես թե չքմեղացող արձանագրումներ կան և ոչ մի արձանագրում այն մասին, որ Ադրբեջանը, խախտելով տարբեր համաձայնագրեր ու պայմանավորվածություններ, մտել է մեր տարածք։ Հերթական անգամ հայկական կողմը հանցավոր անգործությամբ ոչ մի բան չի արել։ Այսպիսի քաղաքականություն է՝ ահազանգում են ցեղասպանության վտանգի մասին և անմիջապես հետո խոսում խաղաղության պայմանագրի մասին, այնուհետև նորից խոսում զոհերի, կորուստների ու տարածքներ տալու մասին։ Մենք ունենք այս ղեկավար անձնակազմը և այս մտայնությունը։ Պատկերացրեք՝ եթե պատերազմ լինի, և այս ղեկավարությունը լինի, ի՞նչ կլինի մեր հայրենիքի հետ։

-Ժողովուրդը նրան չի՞ ընտրել։

-Ժողովրդի մի մասն ընտրել է, բայց այլևս բովանդակային լեգիտիմություն չունի, և այդ հարցադրումն արդեն ժամանակավրեպ է։ Ինչ է՝ մինչև թուրքի Երևան գալն այդ հարց ու պատասխա՞նը պետք է տանք։ Կարող եմ ասել, որ ՀՀ ղեկավարը հայրենիքի ազգային և պետական շահը չի ներկայացնում։ Եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը վաղն այլ տարածքներ կմտնի, կունենանք նոր զոհեր։ Եվ հիմա էլ խոսում են սահմանապահ զորքի մասին։

–Ճի՞շտ է Պաշտպանության նախարարության զինված ուժերին ԱԱԾ սահմանապահ ուժերով փոխարինելը։

-Դա նշանակում է, որ այլևս միջանցքի երաշխավորված տրամաբանությունը չի գործում, հաջորդ քայլն այն կլինի, որ Ադրբեջանն իր պետական անցակետը կդնի։ Եվ մեր կողմից ոչ միայն ռազմավարություն չկա, այլ նաև որևէ մարտավարություն էլ չկա։ Նույնը եղավ Աղավնոյի հանձնումից հետո, երբ չմտածեցինք, թե ենթակառուցվածքների, գազի հարցն ինչ ենք անելու․․․

«Արցախն էքսկլա՞վ եք ընդունում»․ Րաֆֆի Հովհաննիսյան