«Ի պատասխան բազմաթիվ հարցերի՝ պարզաբանում եմ». Ռուբեն Մելիքյան
![]() 234 Կիրակի, 02 ապրիլի, 2023 թ., 13:00 Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի պատասխան բազմաթիվ հարցերի՝ պարզաբանում եմ. 1) Մհեր Սահակյանի նկատմամբ կիրառված ձերբակալման ժամկետը լրանում է վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 12:10-ին։ 2) Մհեր Սահակյանը պահվում է Երևանի ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում (գտնվում է Էրեբունու ոստիկանության մոտակայքում)։ 3) Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ մեղադրանք առաջադրելու (քրեական հետապնդում հարուցելու) համար անհրաժեշտ է ազգային ժողովի համաձայնությունը, և առայժմ այն առկա չէ։ 4) Քրեական հետապնդում հարուցելու կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար ազգային ժողովին միջնորդելու բացառիկ լիազորությամբ օժտված է գլխավոր դատախազը։ Պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման միակ ձևը սա է, և առայժմ նման միջնորդագիր ներկայացված չէ։ 5) Համաձայն օրենքի՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը պետք է քննարկվի «ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում» (ԱԺ կանոնակարգ - սահմանադրական օրենք, 108-րդ հոդված). ԱԺ առաջիկա հերթական նիստը տեղի է ունենալու ապրիլի 11-ին»: Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
