Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Էս ամենը կոնկրետ պատասխանատուներ ու մեղավորներ ունի». Ա. Աղաբաբյան

«Էս ամենը կոնկրետ պատասխանատուներ ու մեղավորներ ունի». Ա. Աղաբաբյան
168
Կիրակի, 02 ապրիլի, 2023 թ., 14:36

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Էս ամենը կոնկրետ պատասխանատուներ և մեղավորներ ունի։
Եթե ոչինչ չփոխվեց, Տեղ գյուղից ադրբեջանցիք Երևան են հասնելու․․․
Հա, հասնելու են։
Հավատալու համար պետք չի սպասել, մինչև ադրբեջանական տանկերը Հանրապետության հրապարակ կամ Օպերա կհասնեն։ Երեք տարի առաջ Շուշիի կորստին էլ հավատացող չկար․․․
Ոչ էլ պետք է մտածել, որ էս ամենը վատ երազ է, մի օր կարթնանք, ու ամեն ինչ անցած կլինի։
Չէ։
Ոչինչ էլ ինքն իրեն չի անցնելու։
Իրավիճակը փոխել է պետք․․․»:

Աղբյուրը`   Ալվինա Աղաբաբյան