Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ոստիկանություն է տարվել ոչ թե Ալեն Սիմոնյանը, այլ երիտասարդը». Վահան Հովհաննիսյան

«Ոստիկանություն է տարվել ոչ թե Ալեն Սիմոնյանը, այլ երիտասարդը». Վահան Հովհաննիսյան
286
Կիրակի, 02 ապրիլի, 2023 թ., 16:18

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր քիչ առաջ, Կասկադում մի երիասարդ Ալեն Սիմոնյանին անվանել է դավաճան: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և ԹՔԵԼ նրա դեմքին:
ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդված. «Խուլիգանությունը՝ հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով (...)»:
Իրավաբանականի առաջին կուրսի ուսանողը կարող է փաստել, որ հասարակական վայրում ուրիշի դեմքին թքելը խուլիգանության դասագրքային օրինակ է, բայց ոստիկանություն է տարվել ոչ թե Ալեն Սիմոնյանը, այլ այդ երիտասարդը:
Բան չկա ասելու»: