«Բաքվում իրար են խառնվել». Տաթևիկ Հայրապետյան
![]() 497 Չորեքշաբթի, 05 ապրիլի, 2023 թ., 02:12 Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է. «Իրանը զորքեր է հավաքել Նախիջևանի տարածքի մոտակայքում և մենք պատրաստ ենք պատերազմել այդտեղ: Ադրբեջանը հիմա 90-ականների Ադրբեջանը չէ։ Այսօր Ադրբեջանը ուժեղ պետություն է՝ ուժեղ առաջնորդով։ Մենք էլ ունենք բավարար ուժ և հզորություն»։ Մեկ էլ պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն էլ առաջարկել է թուրքական F-16 կործանիչներ տեղադրել օկուպացված Կովսականում (Զանգելան)՝ «ռազմական սադրանքների և ահաբեկչական գործողությունների հակված իրանական մոլլաների ռեժիմին զսպելու համար»: Ադրբեջանն իրեն այնպես է պահում, կարծես Իրանը որևէ քայլ ու գործողություն է արել Ադրբեջանի դեմ, դեռ տեղի չունեցած զորավարժություններից են այսպես ոգևորվել, իսկ դրանց կայացման դեպքում ինչպիսի՞ առաջարկներ կհնչեն Բաքվից: Իրանը կարևոր զսպիչ գործոն է Ադրբեջանի ագրեսիայի համար, ուստի Բաքվում իրար են խառնվել»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
