Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Խաբեությամբ զավթված իշխանությունը ծառայեցնում են միայն հայ ժողովրդի թշնամիների և իրենց շահերին». Ղազարյան

«Խաբեությամբ զավթված իշխանությունը ծառայեցնում են միայն հայ ժողովրդի թշնամիների և իրենց շահերին». Ղազարյան
209
Երեքշաբթի, 04 ապրիլի, 2023 թ., 18:54

Լրագրողի դիտարկմանը՝ ձեր բոլոր քննադատություններին իշխանության ներկայացուցիչներն ունեն մեկ պատասխան՝ մենք ունենք այս ժողովրդի մանդատը, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Ես էսքան որ ասում եմ, դա եմ ասում: Նրանք ժողովրդի օրինական իշխանությունը զավթել են, պահում են բռնությամբ, ուժով, խուլիգանությամբ, ոչ մի խոսք չեն թողնում հնչեցնել անգամ Ազգային ժողովում: Խաբեությամբ զավթված իշխանությունը ծառայեցնում են միայն հայ ժողովրդի թշնամիների շահերին և իրենց անձնական բարեկեցությանը:

....Դուք ժողովրդին խաբել եք, խաբեությամբ տիրացել եք նրանց օրինական մանդատին: Մարդիկ 2018-ին դուրս են եկել լավ կյանքի հեռանկարով, որ լուծվեն Արցախի խնդիրները, լինի ժողովրդավարություն»: