Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հաջորդ ակցիայի օրը

Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հաջորդ ակցիայի օրը
265
Երեքշաբթի, 04 ապրիլի, 2023 թ., 19:18

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, «Միասին» շարժման անդամները և մի շարք այլ քաղաքացիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով հաջորդ բողոքի ակցիան պատրաստվում են անցկացնել Սուրբ Զատիկի տոնից հետո՝ ապրիլի 11-ին. այն կմեկնարկի ժամը 18-ին։ Այս մասին ԱԺ-ի դիմաց այսօր ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։