Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Շարասյունով պատրաստվում ենք գնալ դեպի Ստեփանակերտ». Արամ Սարգսյան

«Շարասյունով պատրաստվում ենք գնալ դեպի Ստեփանակերտ». Արամ Սարգսյան
321
Երեքշաբթի, 04 ապրիլի, 2023 թ., 19:24

ԱԺ-ի դիմաց այսօր ընթացող բողոքի ակցիայի ժամանակ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտնեց, որ իրենք պարտավոր են գնալ Արցախ։ «Վաղը չէ մյուս օրը՝ հինգշաբթի, Գարեգին Նժդեհի արձանի մոտից, ժամը 11։00-ին շարասյունով պատրաստվում ենք գնալ դեպի Ստեփանակերտ։ Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր կարող են սեփական մեքենաներով գալ, թող գան։ Պետք է ևս մեկ անգամ հաստատենք, որ 120.000 մեր հայրենակից անտեր չէ։ Եթե այսօրվա իշխանությունը չի կարողանում պաշտպանել մեր ժողովրդի այդ հատվածին, ապա մենք պետք է դա անենք։ Ասում է (Նիկոլ Փաշինյանը– խմբ.), թե այլընտրանքային ճանապարհը բաց է ապրիլի 1-ից։ Գնանք տեսնենք, թե ոնց է բաց»,– ասաց Սարգսյանը։