Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ինչո՞ւ Ալենը և մյուս ՔՊ-ականները չեն արձագանքում Ալիևի սպառնալիքներին». Արտակ Զաքարյան

«Ինչո՞ւ Ալենը և մյուս ՔՊ-ականները չեն արձագանքում Ալիևի սպառնալիքներին». Արտակ Զաքարյան
219
Երեքշաբթի, 04 ապրիլի, 2023 թ., 19:36

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է․ «Առավոտյան բացահայտ ստախոսի ապացույցն ստանալուց հետո, պարզվեց նաև, որ հրաժարականի արդարացված և հիմնավոր պահանջ կա ՀՀ առաջին նախագահի կողմից:
Կայծակնային արձագանքից պարզ դարձավ, որ ՀՀ առաջին նախագահի կողմից Նիկոլին ուղղված «ազգակործան պատուհաս» բնորոշումից Ալենն այդքան չի նեղվել, որքան որ իր պաշտոնանկության հիմնավոր բացատրությունից:
Ակնհայտ է, որ սրանցից յուրաքանչյուրի փորացավն իրենց տխրահռչակ իշխանությունը պահելն է՝ սեփական տեսակի գոյության երկարաձգման հաշվարկով: Սրանց համար չկա ազգային արժանապատվություն, պետականության գիտակցում, մարդու և քաղաքացու նկատմամբ հարգանք, ազգային իղձերի, նպատակների և արժեքների նկատմամբ տարրական բարոյականություն և այլն:
Սրանց խորթ է ժողովրդի համար որևէ մնայուն արժեք, գործ, կառույց, գործողություն, հեղինակություն թողնելու հարցերը: Սրանք բորենիների վարք ունեն՝ ոհմակով հարձակվել, պատառոտել, հոշոտել, փչացնել, աղավաղել համազգային կամ պետական արժեքները, ձեռբերումներն ու ինստիտուտները (թարմ օրինակը տես՝ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի այսօրվա նիստում):
Պարզ է, որ պաշտոնանկությունից հետո, սրանց հիմնական դեմքերը, զրկվելով թիկնապահներից, իմունիտետից ու այլ պետական հոգածության միջոցներից՝ չեն կարողանալու «դավաճանի» պիտակի ներքո (ապացուցված կամ չապացուցված) հանգիստ ապրել մարդկանց կողքին: Որպես հասարակ քաղաքացի՝ նրանք մոտավորապես արժանացնելու են նույն վերաբերմունքին, ինչը տեղի ունեցավ Կասկադում: Պարզ, անկաշկանդ և հայրենազրկված մարդկանց ուժով չես լռեցնի:
Այնպես, որ Ալենը և մյուս ՔՊ-ականները չեն արձագանքում Ալիևի սպառնալիքներին կամ այլ արտաքին վտանգների, որովհետև դա իրենց անձին չի սպառնում (գուցե նաև օգնում է իրենց ստանձնած ընդհանուր գործին): Իրենց պրոբլեմը բոլոր այն անձիք են, ովքեր պահանջում և հիմնավորում են իշխանափոխության անհրաժեշտությունը»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան