Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Զոհրաբ Մնացականյանը վերջին պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է». Աշոտյան

«Զոհրաբ Մնացականյանը վերջին պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է». Աշոտյան
216
Երեքշաբթի, 04 ապրիլի, 2023 թ., 20:30

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գուցե գրածս off-trend դիտվի, բայց հավատացեք, պակաս կարևոր հարց չէ։
Այսօր հանրային և քաղաքական այլ քննարկումների քողի ներքո ԱԺ-ում Քոչարյան Անդոյի խեղկատակության հյուրն էր էր նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Կրկնում եմ։ Զոհրաբ Մնացականյանը վերջին պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է։
Սույն ոչնչությանը թվում է, թե մենք մոռացել ենք իր նողկալի ծառայությունը հողատուին, ինչի պատճառով մեր գլխին եկավ այդպիսի արյունալի ու դաժան պատերազմ։
Նա.
* Ի սկզբանե 2018-ի մայիսին հայտարարել էր, որ ոչ թե դիվանագետ է, այլ Նիկոլի ոհմակի անդամ։
* Ուրանալով Արցախն ու ցեղասպանությունը՝ ընդունել է դավաճանի «ժողովրդավարությունն է մեր բրենդը» պատուհաս դարձած քաղաքականությունը։
* Նիկոլի հետ միասին Դուշանբեում Ալիևին ծախել է 2016-ի ապրիլյանից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մեր դիվանագիտական հաղթանակները։
* Սրա նման սրիկան է սվաղել Նիկոլի կողմից մեր բանակցային դիրքերի ոչնչացումն ու մոտեցրել պատերազմի ուրվականը։
* Սա է հայ ժողովրդից 2019-ից սկսած թաքցրել Արցախի շուրջ նոր բանակցային փաթեթի գոյությունը։
* Սա է ուրացել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես կարգավորման սկզբունք։
* Սա է 2020-ի փետրվարից լպստել Նիկոլի կողմից հարբած վիճակում միջազգային լրահոս նետված «Մյունխենյան սկզբունքներ» արտաթորանքը։
* Սա մեր պարտության, մեր ցավի, մեր պատվազրկման և մեր կորուստների հիմնական ճարտարապետներից է։
* Պետք էր կատարյալ ստահակ լինել, որ չտեսնել այդքանից հետո քո պատճառով երկրի վրա եկող արյունոտ ամպերը։
Քո դատաստանն էլ է գալու, դավաճան»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան