Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Արցախը հին ու նոր ականներից ազատելու համար տասնյակ տարիներ են պահանջվելու

Արցախը հին ու նոր ականներից ազատելու համար տասնյակ տարիներ են պահանջվելու
196
Երեքշաբթի, 04 ապրիլի, 2023 թ., 21:24

ԱԿԱՆՆԵՐԻ ՎՏԱՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
Այսօր Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրն է։ Արցախում այս չարիքի դեմ պայքարում են արդեն ավելի քան երեք տասնամյակ: Կարծես՝ ուրվագծվում էր ականազերծման աշխատանքների ավարտը, սակայն վրա հասավ 2020-ի պատերազմը և սակրավորների համար աշխատանքի մի նոր ճակատ բացվեց: Ասում են՝ Արցախը հին ու նոր ականներից ազատելու համար տասնյակ տարիներ են պահանջվելու: