Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Զախարովան` Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մասին

Զախարովան` Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մասին
226
Չորեքշաբթի, 05 ապրիլի, 2023 թ., 19:30

Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նման որոշումները համաձայնեցվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում և հաստատվում են բարձր մակարդակով։ Երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ տեսակների ամրապնդման աշխատանքներին»,– ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ գնդակը Երևանի կիսադաշտում է։