Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

««Յուղոտ» պաշտոնը կորցնելու վախից է ներողություն խնդրել». Ո. Սարգսյան

««Յուղոտ» պաշտոնը կորցնելու վախից է ներողություն խնդրել». Ո. Սարգսյան
170
Հինգշաբթի, 06 ապրիլի, 2023 թ., 17:30

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Թքածը լիզելու նուրբ արվեստը․ Ալեն Սիմոնյանը պաշտոնը կորցնելու վախից է ներողություն խնդրել
Էշին նստելը մի այիբ է, էշից իջնելը՝ երկու։ Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա թքելու համար ներողություն է խնդրել ՀՀ բոլոր քաղաքացիներից։ Նրան քանի՞ օր պետք եղավ, որ հասկանա իր արածի գռեհկությունը։ Կարծում եմ, որ նա չի էլ զղջացել արածի համար, պարզապես մեծ, «յուղոտ» պաշտոնը կորցնելու վախն է նրան ստիպել ներողություն խնդրել։ Չեմ հիշում, որ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրած լինի նռերը ձեռքին, «Ակնան իմ հայրենիքն է» գրառում- լուսանկարով հայերին խաբելու համար»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան