Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Բարոյական գահավիժումը սովորաբար կանգառներ չի ունենում». Տարոն Սիմոնյան

«Բարոյական գահավիժումը սովորաբար կանգառներ չի ունենում». Տարոն Սիմոնյան
225
Ուրբաթ, 07 ապրիլի, 2023 թ., 00:48

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Բարոյական գահավիժումը սովորաբար կանգառներ չի ունենում։
Իսկ նրանք, ովքեր, իրենց հոգու ու աշխարհի փոքրությունից ելնելով, սեփական հույսը, հավատն ու սերը կապում են ազնվության դիմակով, բարոյականության դեմ մարտնչող տգետների ու նրանց բախտի վրա, ստիպված են առերեսվելու սեփական էության հետ, բայց արդեն՝ որպես հանգրվան։ Դա է նրանց դժոխքը երկրի վրա։
Նման միջավայրերում պատմությունը հետմահու պարգևատրելու է նրանց, ովքեր բարոյականության գահավիժում վերափոխելու են նոր, բայց ոչ ստրկական բարոյականության վերելքի։
Ինչ եմ ուզում ասել, սկզբից պետք է սկսենք, ամենասկզբից՝ մարդ անհատի ձևավորումից, եթե, իհարկե, ուզում ենք՝ մեզանում վերստին ծնվեն մարդիկ, ովքեր կերաշխավորեն ապագան»: