Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ՌԴ ՊՆ-ն արձանագրել է հրադադարի ռեժիմի երկու խախտում

ՌԴ ՊՆ-ն արձանագրել է հրադադարի ռեժիմի երկու խախտում
254
Հինգշաբթի, 06 ապրիլի, 2023 թ., 21:18

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում։ Տուժածներ չկան։ Այս մասին ասվում է ապրիլի 6-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում: Տվյալ փաստերի համաձայն, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն անցկացնում է քննություն։

Ռուս խաղաղապահներն ապահովել են Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան