Ռուբեն Վարդանյանը նկատի է ունեցել Աննա Հակոբյանին
![]() 882 Շաբաթ, 08 ապրիլի, 2023 թ., 21:54 Ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ գնահատելով հայ կնոջ դերը, նաև մի հիշատակում էր արել. «Հայաստանում կան անձինք, որոնք կարծում են, թե իբր հայ կանայք դժբախտ են: Դա այդպես չէ: Հայ կանայք իսկապես սիրված են, նրանք շատ լավ գիտեն՝ ինչ է երջանկությունը և ընտանեկան արժեքները»,- գրել էր Վարդանյանը: Ասում են՝ Ռուբեն Վարդանյանը նկատի է ունեցել ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ով օրեր առաջ «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովի իր ելույթում ասել էր, թե երջանիկ հայ կնոջ այդպես էլ չի հանդիպել. «Մեզ անուղղակիորեն սովորեցրել են, որ երջանկությունը անառակների բանն է... Առաքինի հայ կինը տառապյալ հայ կինն է: Որքան ավելի տառապյալ, այնքան ավելի առաքինի, ավելի վեհ, ավելի ակնածելի: Մենք ընդհանրապես չունենք բարոյական ու երջանիկ հայ կնոջ կերպար: Եթե բարոյական, ապա՝ միմիայն տանջված: Եթե երջանիկ, ապա՝ միմիայն թեթևսոլիկ: Մեզ համար չկան այլ տարբերակներ: Մենք չենք էլ փորձել համատեղել առաքինությունն ու երջանկությունը: Ես այս չափազանց զգայուն թեմային չէի անդրադառնա, եթե տեսնեի, որ մեծամասամբ դժբախտ և տառապյալ կանանցով բնակեցված մեր պետությունը հզորանում է, ուժեղանում, հարստանում, հաղթանակում»,- նշել էր Հակոբյանը: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
