Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Վաղը Մեռելոց է. Եռաբլրից պետք է դուրս գալ վրեժի տենչով». Հրանտ Միքայելյան

«Վաղը Մեռելոց է. Եռաբլրից պետք է դուրս գալ վրեժի տենչով». Հրանտ Միքայելյան
283
Կիրակի, 09 ապրիլի, 2023 թ., 22:00

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը Մեռելոց է...
Շատերը կգնան Եռաբլուր, շատերը՝ գերեզմանոց:
Հավե՜րժ փառք մեր Անմահ Հերոսներին...
Մեզ համար Եռաբլուրը սրբավայր է, ո՛չ լացելու տեղ։ Ցանկացած հայ Եռաբլրից պետք է դուրս գա ոչ թե թաց աչքերով, այլ կատաղի հայացքով, ատամներն իրար սեղմած վրեժի տենչով։
Ո՛ւխտ ունենք արած, պա՛րտք ունենք չմարած, նահատակների արյունը գետնին չպե՛տք է մնա:
Աստծո պատվիրաներից 6-րդը շա՜տ վաղուց դրժե՛լ եմ, դրժու՛մ եմ ու պե՛տք է դրժեմ՝ մինչև հզոր հայրենիք ու հզոր բանակ ունենալը:
Զրկե՛ք թագավորին թագից ու գահից, իշխելու իրավունքից, և նա կհամակերպվի իր դրության հետ:
Զրկե՛ք պոետին գրչից, նա էլ կհամակերպվի իր դրության հետ:
Բայց փորձեք զրկել արծվին լեռների գագաթից, ազատության ու հպարտության այդ խենթ սիրահարը հավերժ կփակի աչքերը...
Իմ հավատքն իմ զինվո՛րն է, իմ Աստվածն՝ իմ զե՛նքը:
Շնորհավոր Սուրբ Զատիկ»։

Աղբյուրը`   Հրանտ Միքայելյան