Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Քաղաքական դաշտի ճահճացումն անխուսափելի է». Վահան Բաբայան

«Քաղաքական դաշտի ճահճացումն անխուսափելի է». Վահան Բաբայան
240
Երեքշաբթի, 11 ապրիլի, 2023 թ., 17:30

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ չի լինում պայքարի օրակարգ և ժողովրդական զանգվածներին ներկայացվող հստակ այլընտրանք, սենց էլ պետք է լիներ:
Վաղուց պարզ էր՝ էս ԱԺ-ն ինչ է և իրենից ինչ է ներկայացնում: Այնտեղ իրականում անելիք չկար և այսօր էլ չկա, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Էդ ո՞նց եղավ, որ իշխանությանը «օր ու արև» չտալու թեզով ԱԺ գնացողներին իշխանությունը այսօր «օր ու արև» չի տալիս: Մտածեք:
Եթե մարդկանց փողոցում քայլացնելուց հետո ասում էին ոմանք «Նիկոլի իշխանությունը այլևս չկա», հիմա այդ նույն մարդիկ ԱԺ-ում լուրջ դեմքով էլի հարցազրույցներ են տալիս, «երկիր փրկում», սա իրոք արդեն զավեշտ է ու մի հատ էլ մտնում են կապիտուլյանտների օրակարգի տակ ու սենց շարունակ...
Քաղաքական դաշտի ճահճացումն անխուսափելի է, քանի դեռ չկա ասպարեզում այլընտրանք»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան