«Ձեր «թափանցիկ» գործելաոճին Ադրբեջանը պատասխանում է «ներթափանցիկ» գործելաոճով». Աշոտյանը՝ Կլաարին
![]() 211 Երեքշաբթի, 11 ապրիլի, 2023 թ., 20:36 Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ պարոն Կլաար, Մինչ այսօր Դուք հայտարարում էիք, որ ԵՄ առաքելության շրջանակներում շատ «թափանցիկ» աշխատում եք Ադրբեջանի հետ և շաբաթը մեկ նախապես տեղեկացնում եք դիտարկման ժամանակացույցի մասին, Ձեր «թափանցիկ» գործելաոճին Ադրբեջանը պատասխանում է «ներթափանցիկ» գործելաոճով։ Արդեն 4 ժամից ավելի ՀՀ դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն սադրիչ ռազմական գործողությունների է դիմել, որոնց արդյունքում կան զոհեր և վիրավորներ: ԵՄ դիտորդական առաքելության մանդատը ենթադրում էր ՀՀ անվտանգային միջավայրի բարելավում: Խնդրում եմ պարզաբանեք ստեղծված իրավիճակում. Վերջին անգամ ռազմական գործողությունների երկայնքով՝ Սոթք, Տեղ և այլ համայնքներ, ԵՄ առաքելությունը. * ե՞րբ է դիտարկումներ իրականացրել, * այդ դիտարկումների մասին ադրբեջանական կողմին տեղյակ պահելուց հետո, ինչպես Դուք խոստովանում եք, ի՞նչ է արձանագրվել: Լինելով իրական եվրոպական արժեքների ամրապնդման ջատագովներից մեկը՝ խորապես ցավ եմ ապրում ԵՄ առաքելության գործունեության այս ընթացքում արդեն իսկ տեսանելի խնդիրների վերաբերյալ, որոնք չեն ամրապնդել Հայաստանի անվտանգությունը, ինչպես նաև՝ չեն նշմարել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների նկատմամբ որևէ կոնտր-քայլ: Հարկ եմ համարում նշել նաև, որ ԵՄ առաքելության ուղարկումը պետք է զուգակցվեր ԵՄ-Հայաստան համապատասխան պայմանագրով, ուստի մինչ պայմանագրի կնքումն ինչի՞ հիման վրա է ԵՄ-ն տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանին: Ակնկալում եմ Ձեր հրապարակային պատասխանը: Հ. Գ. Ի դեպ, երբ համեմատում եք այս առաքելությունը նախորդի հետ և տեղեկության փոխանցումը նաև այդ հանգամանքով պայմանավորում, հիշեցնեմ, որ նախորդ առաքելության ստեղծման հիմքում նաև Ադրբեջանի ստորագրությունն էր: Հ. Հ. Գ. Այս նամակի հարցադրումները չեն հանում ՀՀ գործող իշխանությունների պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև չեն նշանակում, որ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր չկան»: Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
