«Քիչ եմ արել, այսքան զոհերից հետո ո՞նց հանգիստ ապրեմ». Փաշինյանին անձրևանոցով հարվածած կինը չի փոշմանում
![]() 623 Չորեքշաբթի, 12 ապրիլի, 2023 թ., 22:12 Այդ միջադեպից հետո էլ տեսանք, թե որն է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկիրը, զոհեր ու վիրավորներ ունեցանք երեկ։ Ու այս ամենից հետո էլ ասում եմ, որ արածս սխալ չէր, իհարկե, չեմ փոշմանում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Մալիշկայում վարչապետի ուղղությամբ անձրևանոց նետած կինը՝ Նարինե Ասատրյանը։ «Երկրի ծանր վիճակը նոր չէ ու ինքն էլ՝ որպես վարչապետ, նոր չէ, որ պիտի տեղյակ լինի, թե ինչ է կատարվում ու այս իրավիճակում նա գալիս է Վայոց ձոր, գյուղերով շրջում, ճանապարհների հարց քննարկում, ասֆալտ ստուգում ու հանձնարարականներ տալիս։ Վարչապետ ես, առաջինը պիտի սահման գնայիր, դիրքերը տեսնեիր, աչքովդ համոզվեիր, որ մարդիկ իրենց վարած հողերը փորում են, խրամատ սարքում։ Իսկ այս ամենի ֆոնին գիտակից քաղաքացուց ի՞նչ պետք էր սպասել»,- ասաց նա։ Նարինե Ասատրյանը մանրամասնեց, որ իմացել է Փաշինյանի այցի մասին։ «Ես բակում եմ եղել՝ պարսպից այն կողմ, դե, պարիսպը շատ բարձր չէր, իրենք էլ լավ չէին երևում։ Ես անձրևանոցը չեմ նետել, հարվածել եմ ու միտումնավոր, որ հենց իրեն կպնի, չեմ տեսել, թե ինչ է եղել հետո, բայց, կարծես թե, չի կպել։ Էս բողոքն ինչ-որ անձնական շահ չի հետապնդել, ես տան սերտիֆիկատ կամ այլ նման բան չեմ պահանջել, որքան էլ տունս հանձնել են թշնամուն։ Իմ ցավի, իմ բորբոքման պատճառը երկրում տիրող իրավիճակն է, որ չգիտենք՝ այսպես ո՞ւր ենք գնում։ Ամեն օր նոր զոհի մասին ենք լսում, ամեն օր այն վախով ենք քնում, թե առավոտյան նոր տարածքներ զիջած չլինենք։ Այո, ինքը պետք է հեռանա ու իր տեղն այնպիսի մարդու զիջի, որը գոնե մի փոքր այս անդունդից մեզ կհանի»,- ասաց բերձորցի կինը։ Վերջինս պատմեց նաև, որ 2003 թվականից է ընտանիքով Բերձոր տեղափոխվել և իրենց տունը լքել են նախորդ տարի օգոստոսին, վերաբնակվել Մալիշկայում։ Կնոջ խոսքով՝ արածի համար չի զղջում, ստորագրությամբ ազատ է արձակվել, սակայն չի բացառում, որ գործն այլ ընթացք կունենա։ «Չի բացառվում, որ կազատազրկվեմ, բայց մեկ է՝ չեմ փոշմանում. արել եմ, լավ եմ արել, քիչ եմ արել։ Ամեն զոհի մասին, որ ես լսում եմ, ո՞նց հանգիստ իմ կյանքին անցնեմ։ Իմ երեխեքն են բոլորն էլ, ի՞նչ տարբերություն, մեծ լինի, փոքր լինի, իմ ազգն է»,- ասել է Նարինե Ասատրյանը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
