ՔՊ-ականները հավասարվել, նույնիսկ գերազանցել են ՀՀԿ-ականներին. «Ժողովուրդ»
![]() 757 Հինգշաբթի, 13 ապրիլի, 2023 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գրեթե ամեն օր ժողովրդավարության, խոսքի իրավունքի և ազատ կամարտահայտման մասին խոսող ՔՊ-ականները վերածվել են կոճակ սեղմողների և մեկ մարդու կամք կատարողների խմբի: Ամեն որոշում կայացվում է բացառապես մեկ մարդու հրահանգով, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Սրա մասին թերևս վկայում են նաև ԱԺ-ում երեկ տեղի ունեցած քվեարկությունները: Այպիսով, երեկ ՔՊ-ականները միանձնյա ՄԻՊ ընտրեցին դատախազի տեղակալին, միաձայն էլ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին զրկեցին անձեռնմխելիությունից, որպեսզի դատախազութունը հնարավորություն ունենա հանրային քրեական հետապնդում սկսել նրա նկատմամբ: Երկու քվեարկություններին էլ ընդդիմությունը չի մասնակցել: Ուշագրավ է, որ ՄԻՊ-ն ընտրվել է 69 կողմ 0 դեմ ձայնով, իսկ Մհեր Սահակյանը անձեռնմխելիությունից զրկվեց 65 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ստացվում է՝ ՔՊ-ականներն անգամ ձեռնպահ քվեարկելու հնարավորություն չեն ունեցել, անվավեր չեն արել որևէ թերթիկ, մեկ մարդու նման գնացել ու կատարել են վերևներից իջեցված հրահանգը: Նկատենք, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներն իրենք էին ՀՀԿ-ականներին հեգնում և անվանում «կոճակ սեղմողներ», փաստացի հիմա այս հարցում իրենք հավասարվել ու նույնիսկ գերազանցել են ՀՀԿ-ականներին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
