«Առանց մեզ, ո՛չ մի դիտորդ, ո՛չ մի խաղաղապահ, ո՛չ մի միջազգային կառույց բռնազավթման դիմացը չի առնելու». Վարդան Ոսկանյան
![]() 263 Ուրբաթ, 14 ապրիլի, 2023 թ., 00:00 Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրայան իր էջում գրում է․ «Մեր հայրենակիցներից շատերի համար զգացական և իմաստային լիցքից գրեթե զուրկ «էսկալացիա» եզրույթի տակ թաքնված է մի շատ պարզ և վտանգավոր իրականություն՝ Հայաստանի սողացող զավթումը թշնամու կողմից՝ ընդ որում, սկզբնապես ռազմական իմաստով բարբարոսների համար շահավետ դիրքերում, իսկ հետո դրանց միջոցով մեր այլ տարածքների նկատմամբ ֆիզիկական կամ առնվազն նշանառային վերահսկողության սահմանումով։ Առանց մեզ, ո՛չ մի դիտորդ, ո՛չ մի խաղաղապահ, ո՛չ մի միջազգային կառույց այդ բռնազավթման դիմացը չի առնելու, իսկ «խաղաղության օրակարգ», ցավոք, առաջիկայում չի լինելու, քանի որ թշնամին ձգտում է ոչ թե խաղաղության, այլ մեր «խաղաղեցմանը»՝ ընդ որում, մեր իսկ հայրենիքը փորձելով վերածել մեր գերեզմանի։ Չի կարելի չնկատել կամ չնկատելու տալ այս ամենը և պարբերաբար կանգնել նույն «կոտրած տաշտակի» առջև: Ամեն ինչ պետք է մոռանալ. Հայաստանում մեկ օրակարգ պետք է լինի՝ անվտանգություն և էլի անվտանգություն, իսկ ցանկացած այլ բան պետք է ստորադասվի դրան»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
