«Միայն ՀՀ կառավարիչն է ասում, թե «Մադրիդյան սկզբունքները» Արցախը հանձնելու մասին էին». Սերժ Սարգսյան
![]() 242 Հինգշաբթի, 13 ապրիլի, 2023 թ., 18:42 Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մադրիդյան սկզբունքներով Արցախը համարվում էր Ադրբեջանի մաս, քիչ առաջ Սերժ Սարգսյանի հետ զրույցում նշեց լրագրողը: Ի պատասխան ՀՀ 3-րդ նախագահն ասաց. «Ես ամեն անգամ ՀՀ կառավարչի կողմից հնչեցված հերյուրանքների մասին մտածելուց ուզում եմ ինքս ինձ համար հասկանալ՝ էդ մարդն ինչի՞ հետ ավելի շատ խնդիր ունի: Բարոյականությա՞ն, փաստաթուղթ կարդալու և ընկալելու ունակությա՞ն, թե հիշողության: Որովհետև երբ ուզում, հիշողությունը կորցնում է, խախտում է բոլոր բարոյական նորմերը, ինչ ուզում անում է; Պատերազմը խաղաղություն է համարում, պարտությունը՝ հաղթանակ: Բայց բոլորդ էլ տեղյակ եք, չէ, որ մինչև 2018 թվականը բանակցող 5 կողմերից 5-ն էլ համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը: Դրանք են՝ ՀՀ, Ադրբեջան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա: 2018 թվականից հետո էս 5-ից 4-ն են հայտարարում, որ Մադրիդյան սկզունքները լուծում էին ԼՂ խնդիրները, միայն ՀՀ կառավարիչն է ասում, որ էդ փաստաթուղթը ԼՂ-ն հանձնելու մասին է, ամոթ է վերջապես»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
