Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ինչ են մտադրվել Ադրբեջանը, Թուրքիան և նրանց հովանավորող գլոբալիստական ուժային կենտրոնները». Արմեն Այվազյան

«Ինչ են մտադրվել Ադրբեջանը, Թուրքիան և նրանց հովանավորող գլոբալիստական ուժային կենտրոնները». Արմեն Այվազյան
244
Ուրբաթ, 14 ապրիլի, 2023 թ., 00:48

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը գրառում է կատարել իր էջում. «Պետք է սառնասրտորեն ընդունել Հայաստանի ռազմավարական ներկա իրավիճակը։ Ադրբեջանը, Թուրքիան և նրանց հովանավորող գլոբալիստական ուժային կենտրոնները, այդ թվում՝ մեծ տերություններից մի քանիսը մտադրվել են՝
— նախ, Հայաստանին զրկել անվտանգության ամենատարրական երաշխիքներից, հատկապես՝ տարածքից ու բանակից,
— այնուհետև ոչնչացնել հայկական պետությունը,
— ապա հայաթափել Հայաստանը՝ հայերին սպանելով ու իրենց հայրենիքից արտաքսելով կամ նրանց մնացորդներին թուրքացնել-ձուլելով։
Մեր նպատակն էլ այդ ամենի ճիշտ հակառակն է՝
— ընդլայնել, ամրապնդել ու խորացնել Հայաստանի (ՀՀ + Արցախ) անվտանգության երաշխիքները, հատկապես՝ տարածքն ու բանակը,
— պահպանել հայկական պետությունն ու պետականությունը,
— հայկականացնել մեր երկրի բոլոր բնագավառները՝ լեզվական-մշակութայինից սկսած և բանակաշինությամբ, պետականաշինությամբ, ժողովրդագրությամբ, քաղաքական վերնախավով վերջացրած։
Աստված չհանձնվողին է օգնում»։

Աղբյուրը`   Արմեն Այվազյան