«Արամ Նիկոլյանը վառել է դրոշ, հանուն որի Գուրգեն Մարգարյանին քնած տեղը սպանել են». Հ. Իշխանյանը երկար ցանկ է ներկայացրել
277
Շաբաթ, 15 ապրիլի, 2023 թ., 21:48
Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արամ Նիկոլյանը վառել է դրոշ հանուն որի *Գուրգեն Մարգարյանին քնած տեղը կացնահարելով սպանել են այդ դրոշի ներքո, *Կացնահարողին հերոս են հռչակել այդ դրոշի ներքո, *Չինարիից մոլորված գյուղացի Կարեն Պետրոսյանին դաժանությամբ սպանել են այդ դրոշի ներքո, *Թթու ջուրից հովիվ Մանվել Սարիբեկյանին դաժանությամբ սպանել են այդ դրոշի ներքո, *Քյարամ Սլոյանին գլխատել են այդ դրոշի ներքո, *Հայկ Թորոյանին գլխատել են այդ դրոշի ներքո, *Հրանտ Ղարիբյանին գլխատել են այդ դրոշի ներքո, *Թալիշցի տարեց տղամարդուն՝ Վալերա Խալափյանին սպանել են իր տանը, կտրել ականջներն այդ դրոշի ներքո, *Թալիշցի տարեց կնոջը՝ Մարուսյա Խալափյանին, սպանել են իր տանը, կտրել ականջներն այդ դրոշի ներքո, * Թալիշցի Ռազմելա Խալափյանին սպանել են, կտրել ականջները այդ դրոշի ներքո, *Մի ամիս առաջ են սպանել ոստիկան Արմեն Բաբայանին այդ դրոշի ներքո, *Մի ամիս առաջ են սպանել ոստիկան Վալերի Դանիելյանին այդ դրոշի ներքո, *Մի ամիս առաջ են Սպանել ոստիկան Արարատ Գասպարյանին այդ դրոշի ներքո, *Գերի ընկած Շավարշ Մարգարյանին սպանել են այդ դրոշի ներքո, *Գերի ընկած Դավիթ Գիշյանին սպանել են այդ դրոշի ներքո, *Ջուղայի հազարավոր խաչքարերն են ոչնչացրել այդ դրոշի ներքո, *Ոչնչացրել են Շուշիի կերպարվեստի թանգարանը այդ դրոշի ներքո, *Ավերել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին այդ դրոշի ներքո, * Պղծել են Ղազանչեցոց եկեղեցին այդ դրոշի ներքո, *Ավելերել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը Շուշիում այդ դրոշի ներքո, *Պղծել են Հադրութի Սպիտակ խաչ եկեղեցին այդ դրոշի ներքո, *Ավելերեն Ավետարանոցի Հայրենական պատերազմի հուշարձանը այդ դրոշի ներքո, *Ավերել են Սղնախի հայկական գերեզմանոցը այդ դրոշի ներքո, *Ավերել են Մեծ Թաղերի հայկական գերեզմանոցն այդ դրոշի ներքո, *Ավերել են Մեծ Թաղերի Սուրբ Աստվածածին եկեղեցին այդ դրոշի ներքո, *Ոչնչացրել են մարշալ Սերգեյ Խանփերյանցի Արձանը այդ դրոշի ներքո, *Շռել են Վազգեն Սարգսյանի արձանի վրա այդ դրոշի ներքո,
*100 հազարավոր հայերի էթնիկ զտման են ենթարկել միայն վերջին 5 տարում՝ խլելով հողերն այդ դրոշի ներքո, *150 հազար արցախցի շրջափակման մեջ են ավելի քան երեք ամիս այդ դրոշի ներքո, *Արցախում գազը կտրում են այդ դրոշի ներքո, *Պաշարված Արցախում հիվանդ մարդիկ են մահացել այդ դրոշի պատճառով, *Ճարտարցի Սեյրան Սարգսյանին առևանգել են ու սպանել են այդ դրոշի ներքո, *Շուշիի մոտակայքում սպանել են խողովակ սարքող աշխատավորին այդ դրոշի ներքո, *Միջնակարգ դպրոցներում սովորեցնում են հայերին սպանել այդ դրոշի ներքո, *Մի դրվագով 19 գերի են սպանել, որոնցից 4-ը՝ կին այդ դրոշի ներքո, * Սեպտեմբերին հայ կանանց սպանել ու մասնատել են այդ դրոշի ներքո, * Անցած տարի սեպտեմբերին 200-ից ավելի հայ զինվոր են սպանել ու Հայաստանից գրավել Երևանից մեծ տարածք այդ դրոշի ներքո, * Ներքին Հանդի գյուղացու գերեզմանները, արոտավայրերը, արտերը գրավել են ու մի ճանապարհ է մնացել աշխարհին կապող այդ դրոշի ներքո, *Հայերի դեմ գործածել են անմարդկային ու անթույլատրելի ֆոսֆորային զենքեր ու կասետային ռումբեր այդ դրոշի ներքո, *Հայերի դեմ Սիրիայից տեռորիստներ են բերել այդ դրոշի ներքո, * Աղավնո գյուղն են հիմնովին վերացրել այդ դրոշի ներքո, *Հայերի նվաստացման պուրակ է բացվել այդ դրոշի ներքո, * Ճնշում են, նվաստացնում, խտրականության ենթարկում լեզգիներին, թալիշներին, ավարներին այդ դրոշի ներքո, *Բանտերում են պահում իրենց կոռումպացված իշխանության ընդդիմադիրներին այդ դրոշի ներքո, *Կոռուպցիայի մեջ խրված է այդ դրոշի ներքո գործող իշխանությունները, *Պատմությունը կեղծում են այդ դրոշի ներքո, * Գրող Աքրամ Այլիսլիի ականջն էին ուզում կտրել այդ դրոշի համար, որովհետև հայերին իր վեպում դրական լույսի ներքո է ներկայացրել, *Հայաստանում դավաճաններն են իշխում այդ դրոշի ներքո, *Գեներալ Գրիգորի Խաչատուրովը բանտում է նստած այդ դրոշի ներքո, *Այդ դրոշն են ուզում ծածանել Երևանի կենտրոնում՝ ոչնչացնելով հայերին»: