Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Գյումրի-Երևան արագընթաց գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ

Գյումրի-Երևան արագընթաց գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
312
Շաբաթ, 15 ապրիլի, 2023 թ., 22:48

Այսօր՝ ապրիլի 15-ին, մարդատար գնացքի և բեռնատար ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ժամը 19:00-19:10-ի սահմաններում՝ Երևան-Արմավիր-Իսահակյան ավտոճանապարհին բախվել են Քարակերտ-Դալարիկ 2810 կմ պիկետ 9 երկաթգծի Գյումրի-Երևան երթուղին սպասարկող արագընթաց մարդատար գնացքը և FAW մակնիշի բեռնատար ավտոմեքենան։

Բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան» ընկերության ներկայացուցիչները։

Ոստիկանությունը պարզում է բեռնատարի վարորդի, գնացքի վարորդի և վիրավորների ինքնությունը։