Վերաքննիչ դատարանի դատավորի եղբայրը քաղաքացուց 214 հազար դոլար է վերցրել և չի վերադարձնում. գործը դատարանում է. «Ժողովուրդ»
![]() 217 Երեքշաբթի, 18 ապրիլի, 2023 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել իտալահայ Գևորգ Օրֆելյանը: Նա պատմել է, որ տևական ժամանակ է՝ ինչ կանգնել է խնդրի առաջ: «Նախկին դատավոր Գագիկ Խանդանյանի որդին՝ Վահագն Խանդանյանը, իտալահայ քաղաքացու խոսքերով, իրենից մոտ 214 հազար դոլար գումար է վերցրել և հետ չի վերադարձնում, ինչի պատճառով Գևորգ Օրֆելյանը դիմել է դատարան. «Շատ լավ ընկերներ ունեմ Հայաստանում, և ինձ ներկայացուցրած են Վահագն Խանդանյանի հետ: Վահագն Խանդանյանը դատավորներու ընտանիք ունի, նրա պապան և եղբայրը դատավորներ են, և խաբված եմ զգում, որովհետև այս պարոն Խանդանյանը շատ մեծ փողեր է ուզել, ես իրեն տվել եմ՝ իմանալով, որ իմ լավ ախպերս է, բայց մի կոպեկ հետ չի վերադարձրել: Ես Վահագին փողը տվել եմ, քանի որ ունի հայր մը, որին ես շատ հարգում էի, ու այդպես ինձ ուզել է խաբել: Քանի անգամ զանգել եմ իրեն, չի պատասխանել, և ես դատարան եմ դիմել: Ինչ կլինի հետո՝ չեմ կարող ասել»: Նշենք, որ Վահագն Խանդանյանի եղբայրն այժմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանն է, իսկ հայրը Գագիկ Խանդանյանն է, որի լիազորությունները դադարեցված են, և մինչ օրս նա բողոքարկումների գործընթացում է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
