Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու դեպքով իրավապահները վարույթ չեն նախաձեռնել
![]() 247 Երեքշաբթի, 18 ապրիլի, 2023 թ., 20:36 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու դեպքով իրավապահները խուլիգանություն և պաշտոնեական լիազորությունների չարաշահում «չեն տեսնում»։ Հիշեցնենք, որ մարտի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել նրան և թքել է վրան այն բանից հետո, երբ Կարենը Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ավելին, ոստիկանները բերման էին ենթարկել ոչ թե Ալեն Սիմոնյանին, այլ նրա ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացուն։ «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը: Իրավապահներն իրենց նախաձեռնությամբ դեպքին չեն արձագանքել, հրապարակումներին ընթացք չեն տվել, թեև քրեական դատավարության օրենսգրքով մամուլի հրապարակումները ևս առիթ են՝ քրեադատավարական ընթացակարգով քննություն սկսելու համար։ Ապրիլի 5-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հայտարարեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ կապված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին չհերքված լուրի և ոստիկանության կողմից այդ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու դեպքի մասով: «Մասնավորապես, քաղաքացու դեմքին ենթադրաբար (չհերքված) թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել խուլիգանության (2021 թ. Քրեական օրենսգրքի 297-րդ) հոդվածով: Իսկ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու մասով) ակնկալում ենք քրեական վարույթի նախաձեռնում պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման (ՔՕ հոդված 441) կամ ազատությունից ապօրինի զրկելու (ՔՕ հոդված 192) փաստի առթիվ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Դանիել Իոաննիսյանը։ «Հաղորդման մեջ նշված հանգամանքներն ուսումնասիրվել են և գնահատվել է, որ բավարար հիմքեր չկան քրեական վարույթ նախաձեռնելու ու կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն»,- նշել են ՔԿ-ից։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
