ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսվում են մի շարք փոփոխություններ
![]() 246 Չորեքշաբթի, 19 ապրիլի, 2023 թ., 19:06 Դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված հանրային քննարկումները շարունակվում են: Նախատեսվող բարեփոխումներով, ի թիվս այլնի, առաջարկվում է լրացնել առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի շրջանակը, սահմանել դատական վարույթի դռնբաց կամ դռնփակ կարգով անցկացման հնարավորությունը, նախատեսել գործը վարչական դատարանին վերահասցեագրելու հնարավորություն, նախատեսել դատական նիստից դուրս ինքնաբացարկ կամ բացարկ հայտնելու հնարավորությունը, վերանայել դատական ծանուցումների իրականացման հետ կապված մի շարք կարգավորումներ: Առաջարկվող փոփոխությունները միտված են պրակտիկայում առաջացած խնդիրների լուծմանը, քաղաքացիական դատավարության արդյունավետության բարձրացմանը և դատավորների ծանրաբեռնվածության թեթևացմանը: Քննարկմանը հրավիրված էին ինչպես օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, միջազգային գործընկերներ և այլ շահագրգիռ անձիք։ Հիշեցնենք, որ հանրային քննարկումները տեղի են ունենում Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
