Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Մարտակերտի և Ասկերանի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ ՌԴ ՊՆ

Մարտակերտի և Ասկերանի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ ՌԴ ՊՆ
214
Չորեքշաբթի, 19 ապրիլի, 2023 թ., 20:48

Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Մարտակերտի և Ասկերանի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից ապահովվել է մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղեկցությունը Գորիս - Ստեփանակերտ երթուղով»,- ասված է հաղորդագրության մեջ։