Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

36 ժամ ջուր չի լինի Աջափնյակի, Դավթաշենի, Կոտայքի մարզի մի շարք հասցեներում

36 ժամ ջուր չի լինի Աջափնյակի, Դավթաշենի, Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
200
Չորեքշաբթի, 19 ապրիլի, 2023 թ., 23:48

Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում ապրիլի 20/21-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
*Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 բնակելի զանգվածների, «Օլիմպավան», «Reebok» սպորտային կենտրոնների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Մելքումովի, Գ․Չաուշի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի,
*Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Բաշինջաղյան 139, 163, 180, 185, 188, 192, 196, 198 համարների՝ իրենց կոտորակներով և 2-րդ նրբանցքի, Մազմանյան 5, 5/1, 5/9 համարների,
*Կոտայքի մարզի՝
Զովունի գյուղի՝ 21-39 փողոցների,
Քասախ գյուղի՝ Մուշ թաղամասի: