Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

««Որքան կուզեմ այնքան կթքեմ»-ը դարձել է քաղաքական իշխանության դոկտրինալ գաղափարախոսություն». Վահե Թորոսյան

««Որքան կուզեմ այնքան կթքեմ»-ը դարձել է քաղաքական իշխանության դոկտրինալ գաղափարախոսություն». Վահե Թորոսյան
299
Հինգշաբթի, 20 ապրիլի, 2023 թ., 16:18

Իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն օր ականատես ենք լինում քաղաքական համակարգի բարոյալքմանը և պետության լուծարմանը:
Սեռական լուտանքը բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից երբեք այսքան բարձունքներ չի նվաճել, որքան այսօր։ «Սիրո և հանդուրժողականության» իշխանությունը վերածվել է թքի և հայհոյանքի իշխանության։
«Որքան կուզեմ այնքան կթքեմ»-ը դարձել է քաղաքական իշխանության դոկտրինալ գաղափարախոսություն, որի անփառունակ ավարտը ևս կտրվի։
Բայց սա առաջին հերթին լրջագույն փորձությունն է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար։ Այն ամեն ինչ այս օրերին կատարվում է նրա անաչառության և քաղաքական (կուսակացական) չեզոքության թեստն է։
Դե հիմա խնդրեմ իրավաքաղաքական գնահատական տվեք և օգտվեք Ձեր գործիքակազմի հնարավորություններից այլապես հարմարվողականությունը և կոմֆորտ իրավագիտությունը իսպառ կփոշիացնի և կմաշեցնի ձեր մասնագիտական որակները...
Հ.Գ. Բացառված չէ որ Քաղաքական Ուսուցչապետ Լևոն Տեր֊Պետրոսյանը իշխանության հեղինակությունը փրկելուն միտված ևս մեկ հոդված հրապարակի կամ որ նույնն է՝ փրկարար մակույկ ուղարկի խորտակվող նավի իր աշակերտներին...»:

Աղբյուրը`   Վահե Թորոսյան