«Մեր քույրերի` ծառայության անցնելու հնարավորությունը ահագին բան է փոխելու». Դավիթ Գրիգորյան
397
Ուրբաթ, 21 ապրիլի, 2023 թ., 23:42
Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկարներ. «ԻՆՉՈ՞ւ ԵՄ ՈՒՐԱԽԱՑԵԼ ԷՍ ԼՈՒՐԻՑ Կառավարությունը նախատեսում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համակարգ: Այն կտևի 6 ամիս: Պարզ ասած, աղջիկները թե ուզենան՝ կգնան ծառայության։ Ասվում է նաև, որ լիարժեք ծառայության դեպքում իգական սեռի ներկայացուցիչները ծառայության ավարտին կստանան 1 մլն դրամ պատվովճար: Մեր աղջիկներից շատ շատերը, մեր սիրուններից շատերը երազում էին ծառայության անցնել Ազգային բանակում։ Ու մեր շքեղներից շատերը էնքան պատվախնդիր, նվիրված են պետությանն ու պետականությանը, էնքան պատրաստակամ, որ ահագին տղերք կնախանձեին։ Մեր անուշիկ քույրերի՝ Ազգային բանակում ծառայության անցնելու էս հնարավորությունը, հավատացած եղեք, ահագին բան է փոխելու։ Փոխելու է մեր մտածողությունը, փոխելու է մեր վերաբերմունքը մեր կանանց նկատմամբ։ Էս որոշմամբ ու մեր անուշիկների՝ բանակում ներգրավմամբ մենք ապացուցելու ենք, որ փոքր լինելը դեռ տկարության նշան չի։ Ընդհակառակը, փոքրը պետականության գինն ու արժեքը ավելի խորն է ընկալում։ Մեր երկրի պես փոքր երկները նման լուծումների կարիքն ունեն։ Ես ուրախ եմ, որ նման որոշում կա։ Քույրերիս, որոնք կցանկանան ծառայել Ազգային բանակում՝ հզորություն, ուժ, տոկունություն ու կամք եմ մաղթում։ Դուք իմ համար ունիկալ եք, կաք ու կլինեք։ Ձեր դաստիարակած զավակները լրիվ այլ են լինելու։ Ձեր կերպարում է ամփոփվելու Հայաստանը, Մայր Հայաստանը. զորեղ, հարատև, անկոտրում։ Ու լիքը ժպտում եմ: Լուսանկարներում ՊՈԳԱ ռազմահայրենասիրական դպրոցի սիրուն սաներն են»:
«Մեր քույրերի` ծառայության անցնելու հնարավորությունը ահագին բան է փոխելու». Դավիթ Գրիգորյան«Մեր քույրերի` ծառայության անցնելու հնարավորությունը ահագին բան է փոխելու». Դավիթ Գրիգորյան«Մեր քույրերի` ծառայության անցնելու հնարավորությունը ահագին բան է փոխելու». Դավիթ Գրիգորյան«Մեր քույրերի` ծառայության անցնելու հնարավորությունը ահագին բան է փոխելու». Դավիթ Գրիգորյան«Մեր քույրերի` ծառայության անցնելու հնարավորությունը ահագին բան է փոխելու». Դավիթ Գրիգորյան«Մեր քույրերի` ծառայության անցնելու հնարավորությունը ահագին բան է փոխելու». Դավիթ Գրիգորյան«Մեր քույրերի` ծառայության անցնելու հնարավորությունը ահագին բան է փոխելու». Դավիթ Գրիգորյան«Մեր քույրերի` ծառայության անցնելու հնարավորությունը ահագին բան է փոխելու». Դավիթ Գրիգորյան