Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ինքնաոչնչացման մազոխիզմով չպետք է հրապուրվենք, երբ ելքեր և ուղիներ միշտ կան». Վահե Թորոսյան

«Ինքնաոչնչացման մազոխիզմով չպետք է հրապուրվենք, երբ ելքեր և ուղիներ միշտ կան». Վահե Թորոսյան
246
Շաբաթ, 22 ապրիլի, 2023 թ., 03:12

Իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարդում եմ շատերի գրառումները՝ արդեն հոգեպես կործանված են և իրենց հետևից տանում են լայն զանգվածերին։
Բոլորը դարձել են անխուսափելի կործանման փորձագետներ, առանց սթափեցնող ելքի, առանց հույսի ու հավատքի։ Եթե հոգևոր դասի ներկայացուցիչն է անզորության խոստովանություն անում՝ ուրեմն ավելի խորը ինքնության ճգնաժամ դժվար է պատկերացնել։
Բայց այս ամենով հանդերձ կործանարար անզորությունը դա կույր ճակատագրապաշտություն է, որը արդեն իսկ հակասում կամքի ազատության սկզբունքին։
Որքան էլ մենք աղետալի կանխատեսումներ անենք, եթե զուգահեռ չփնտրենք ելքեր, մեր հնարավորինի ու անհնարինի չափով չվերցնենք մեր չափաբաժին պատասխանատվությունը, ամեն օր մեր մասով և մեր չափով չլծվենք այդ կործանման հաղթահարմանը իսկապես այդ ժամանակ կործանումը կդառնա վերահաս և գուցե անշրջելի։
Պաթոսային դիֆերամբներ մեզ պետք չեն, որ մենք անպարտելի ենք և բոլորից խելացի, դա դեռ ապրելով պետք է հաստատել։ Բայց նաև ինքնաոչնչացման մազոխիզմով էլ չպետք է հրապուրվենք առավել ևս, երբ ելքեր և ուղիներ միշտ կա...»:

Աղբյուրը`   Վահե Թորոսյան