Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ցանկանում եմ հանդիպել Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի հետ». Տիգրան Պետրոսյան

«Ցանկանում եմ հանդիպել Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի հետ». Տիգրան Պետրոսյան
613
Ուրբաթ, 21 ապրիլի, 2023 թ., 15:00

Արցախաբնակ ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը գտնվում է խորը ճգնաժամի մեջ։
Մայր Հայաստանում տեղի ունեցող քաղաքական թոհուբոհը և արվող հայտարարություններն էլ ավելի են խորացնում Արցախի հասարակության հոգեբանական վիճակը։
Մեզ մնում է ներարցախյան տարբեր շրջանակների հետ հանդիպումներ նախաձեռնել, քննարկել այս վիճակից դուրս գալու իրենց տեսլականները, գտնել ոսկե միջինը, փորձել դուրս գալ ստեղծված վիճակից։
Այդ համատեքստում ցանկանում եմ հանդիպել Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի հետ։
Եթե հանդիպումները կայանան, արդյունքների մասին կտեղեկացնեմ»:

Աղբյուրը`   Տիգրան Պետրոսյան