Քաղաքական դաշտը պատրաստվում է Երևանի ընտրություններին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Քաղաքական դաշտը պատրաստվում է Երևանի ընտրություններին։ Ընդդիմությունը որոշել է գույքագրել ունեցած-չունեցածը, հասկանալ՝ ինչ ֆորմատուվ, ինչ ռեսուրսով և ում հետ մասնակցի։ Գրեթե հաստատ է, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերն ինքնուրույն հայտ չեն ներկայացնելու, թեպետ ամիսներ առաջ հնչում էր Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոնի անունը, սակայն երկրորդ նախագահը թիմին ասել է, որ իր հետ կապված առաջադրում չի լինելու, ինքը որոշել է ընդառաջել այն մեղադրանքներին, թե քաղաքական դաշտը փակել են, թույլ չեն տալիս, որ այլ ուժեր փորձեն պայքարել Փաշինյանի դեմ։ Ավելին՝ զգուշացրել է, որ եթե լինեն առաջադրվողներ, դաշինքի ու հատկապես իր անունը չշահարկեն։ Չնայած դրան, դաշինքի անդամ Անդրանիկ Թեւանյանը, ով մտադիր է «Համախմբում» կուսակցության ցուցակով առաջադրվել, ոմանց վստահեցրել է, որ ունի Քոչարյանի աջակցությունը և բանակցում է տարբեր ուժերի հետ՝ հնարավորինս լայն ճակատով մասնակցելու համար։
Մեզ ասացին, որ անգամ Վարդան Օսկանյանն է նրան փորձում աջակցել։ Մասնակցելու ցանկություն ունի նաև Հրանտ Բագրատյանը, նա կարծում է, որ ընդդիմադիր դաշտը պետք է միավորվի, հակառակ դեպքում ՔՊ-ն նորից կհաղթի։ Այլ թեկնածուներ էլ կան՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նույնպես չէր բացառել իր մասնակցությունը, «Ապրելու երկիրը» Մանե Թանդիլյանին է առաջադրելու։ Այնպես որ՝ Երևանին թեժ ընտրություններ են սպասվում»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ինչո՞ւ պիտի լրտեսության համար դատապարտվածին դատարանը քաղաքացիությունից զրկելու հնարավորություն չունենա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2114:42
««Կինոմոսկվա»-ի կռիշների վրա ավտոմատներով պարում էին, թող գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4814:24
«Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության տրամադրումը»․ Ուկրաինայի ՀԳՎ
7714:18
«Բա իրենք որտե՞ղ են ծնվել․ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև ա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
3914:12
«Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը». Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին (տեսանյութ)
5714:06
«Մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ՝ մեզ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6114:00
«Կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ պետք է խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում մնանք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7113:42
«Եթե Գրիգորյանն այդպիսի դիրքորոշում ուներ, պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր» ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8713:36