Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ադրբեջանի ՊՆ-ն հերթական սադրիչ հայտարարությունն է տարածել». Տաթևիկ Հայրապետյան

«Ադրբեջանի ՊՆ-ն հերթական սադրիչ հայտարարությունն է տարածել». Տաթևիկ Հայրապետյան
321
Շաբաթ, 22 ապրիլի, 2023 թ., 19:12

Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ադրբեջանի ՊՆ-ն հերթական սադրիչ հայտարարությունն է տարածել։
Հայտարարության մեջ նշված է. «Հայաստանի սադրանքի հետևանքով մեր երեք զինծառայողներ վիրավորվել են Շուշիի շրջանում ականի պայթյունից։
Ապրիլի 22-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի ռազմական բեռնատարը, որը պաշտպանական սարքավորումներ էր տանում դեպի հարակից բարձունքներում տեղակայված մեր դիրքեր, պայթել է հայերի կողմից հատուկ տեղադրված ականի վրա:
Միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»։
Ի՞նչ կապ ունի ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ հատվածի հետ։ Որևէ տրամաբանության չի ենթարկվում այս հայտարարությունը։ Մի բան է ակնհայտ՝ Ադրբեջանը փորձում է լարել իրադրությունն Արցախում»։