«Ամերիկան ցանկանում է մեր կողքին ահաբեկչական պետություն ստեղծել». Թուրքիայի ՆԳՆ ղեկավար
![]() 987 Շաբաթ, 22 ապրիլի, 2023 թ., 23:06 Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է երկրի սահմանների մոտ ահաբեկչական պետություն ստեղծելու մտադրության համար։ «Ամերիկան ցանկանում է մեր կողքին ահաբեկչական պետություն ստեղծել: Մենք նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկում. դրա դեմ մենք չորս խոշոր հատուկ գործողություն ենք իրականացրել (Սիրիայում և Իրաքում)»,- ասել է Սոյլուն թուրքական լրատվամիջոցներին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Սոյլուն կոշտ հայտարարություններ էր արել ԱՄՆ-ի դեմ՝ մասնավորապես ընդգծելով, որ Վաշինգթոնը «շարունակում է կորցնել իր հեղինակությունը», իսկ ամբողջ աշխարհն «ատում է Ամերիկան»։ «Եվրոպա հասկացություն չկա… Կա միայն Ամերիկա: Իսկ Եվրոպան ամերիկյան գնացքի վագոններից մեկն է։ Եվրոպան այլ յուրահատկություններ չունի»։ Թուրքիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով, «Եվրոպան Ամերիկայի զինվորիկն է Աֆրիկայում։ Ամբողջ աշխարհն ատում է Ամերիկան. Աֆրիկյան բոլոր երկրներն ատում են իրենց շահագործող պետություններին»։ Անկարան բազմիցս քննադատել է Վաշինգթոնի համագործակցությունը PKK-ի սիրիական մասնաճյուղի հետ։ Թեև Միացյալ Նահանգները ճանաչում է նրան որպես ահաբեկչական կազմակերպություն, Վաշինգթոնը պնդում է, որ սիրիացի քրդերի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ պայքարել «Իսլամական պետության» դեմ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
